Որոնել
Արխիվ
19.05.2020  00:21

«Բայերը» խոշոր հաշվով հաղթեց «Վերդերին» (VIDEO)

Բունդեսլիգայի 26-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տանը մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ և հաղթեց խոշոր՝ 4-1 հաշվով։

28-րդ րոպեին Կայ Հավերցը բացեց հաշիվը, 30-րդ րոպեին Գեբրե Սելասին հավասարեցրեց այն, իսկ 33-րդ րոպեին Հավերցը դուբլի հեղինակ դարձավ՝ կրկին առաջ մղելով «Բայերին»։ 61-րդ րոպեին Միտչել Վայզերն ամրապնդեց իր թիմի առավելությունը, իսկ 78-րդ րոպեին Կերեմ Դեմիրբայը հաշիվը դարձրեց խոշոր։

Այսպիսով, «Բայերը» վաստակեց 50 միավոր և ամրապնդվեց 5-րդ տեղում՝ ընդհուպ մոտենալով 4-րդ հորիզոնականում գտնվող «Լեյպցիգին»։ «Վերդերը» 18 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000