Որոնել
Արխիվ
09.04.2020  17:14

«Փյունիկը» դո՞ւրս է գալիս Հայաստանի առաջնությունից. ակումբից հերքում են

«Փյունիկում» կարևոր փոփոխություններ կարող են կատարվել: ArmFootball.com-ին հասած տեղեկություններով` երևանյան ակումբը որոշել է դուրս գալ Հայաստանի առաջնությունից, և ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այլևս չի ցանկանում մեծահասակների թիմը հովանավորել: Նա մտադիր է ֆինանսավորել միայն «Փյունիկի» մանկապատանեկան թիմերին:

Տեղեկությունը հաստատելու համար կապնվեցինք «Փյունիկի» մամուլի ծառայության հետ, որտեղից հերքեցին, որ մտադիր են դուրս գալ առաջնությունից, և մասնակցելու են մրցաշարին: 

Հիշեցնենք, որ Սողոմոնյանը «Փյունիկի» սեփականտեր է դարձել 2017 թվականի ամռանը: Նախորդ մրցաշրջանում երևանյան թիմը դարձել էր Հայաստանի փոխչեմպիոն: Ընթացիկ Եվրոպա լիգայում թիմը հասել էր որակավորման երրորդ փուլ, սակայն Բարձրագույն խմբում չկարողացավ թոփ-6-ում հայտնվել:

«Փյունիկը» նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Երևանցիները 14 անգամ դարձել են Հայաստանի չեմպիոն, 8 անգամ` գավաթակիր և 9 անգամ սուպերգավաթակիր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000