Որոնել
Արխիվ
09.04.2020  14:30

Ֆուտբոլի վիճահարույց մի քանի կանոններում նոր հստակություններ կատարվեցին (PHOTO)

Ֆուտբոլային ասոցիացիանների միջազգային խորհուրդը (IFAB) հայտարարել է ֆուտբոլի վիճահարույց կանոններում հստակություններ կատարելու մասին: Հատկապես մի քանի բացատրություններ կան ձեռքով խաղի վերաբերյալ:

Հատուկ լուսանկարով IFAB-ը հստակեցրել է, թե ձեռքի որ մասին գնդակի դիպչելու դեպքում է «ձեռքով խաղ» համարվելու, և որի դեպքում` «ուսով խաղ»:

Բացի այդ, այսուհետ հարձակվող թիմի ֆուտբոլիստի ձեռքով պատահական խաղը խախտում է համարվում, եթե դրանից անմիջապես հետո գոլ է գրանցվում կամ գոլային պահ ստեղծվում:

Հստակություն կա նաև խաղից դուրս վիճակի վերաբերյալ: Եթե պաշտպանվող ֆուտբոլիստը միտումնավոր ձեռքով է խաղացել, սակայն գնդակը հայտնվել է մրցակցի մոտ, վերջինիս խաղից դուրս վիճակում գնտնվելը չպետք է գրանցվի: Նա կարող է շարունակել գրոհը:

Մեկ ճշտում էլ տեսակրկնության համակարգի մասին է: Կանոնում հստակեցրել են, որ VAR համակարգի պատասխանատուն կարող է միայն խորհուրդ տալ գլխավոր մրցավարին, սակայն վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մրցավարը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000