Որոնել
Արխիվ
08.04.2020  16:16

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստան – Ադրբեջան խաղը և Եվրոպայի առաջնությունները չեղարկվեցին

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հաշվի առնելով համաճարակի հետևանքով ողջ Եվրոպայում տիրող իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը՝ խորհուրդը որոշեց չեղյալ համարել այս ամռանը կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում էր մասնակցել 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, իսկ կանանց Հայաստանի Մ18 և Մ16 հավաքականները, ինչպես նաև տղամարդկանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն Իռլանդիայում պետք է մրցեր Ադրբեջանի, Իռլանդիայի և Անդորրայի ընտրանիների հետ: Խաղերը նախանշված էին հումիսի 28-ից հուլիսի 4-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000