Որոնել
Արխիվ
08.04.2020  14:57

«ՖՊ». Հայաստանի հավաքականում Կապառոսի օգնականը լինելու է նրա սանիկը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում հրապարակել է իր օգնականների անունները: Իսպանացուն օգնելու են Լուսիանո Մարտին Տոսկանոն, Ռոման Բերեզովսկին և Սուրեն Չախալյանը: Սպասվում է, որ թիմին կմիանա նաև «Վալենսիայի» ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն, ով այդ պաշտոնն արդեն զբաղեցրել է Արմեն Գյուլբուդաղյանցի շտաբում:

 «Ֆուտբոլ Պլյուսը» նշում է` տեղեկություններ կան, որ 48-ամյա Լուսիանո Մարտին Տոսկանոն, ում պարզապես Լյուսի են անվանում, Կապառոսի սանիկն է: Նրանք միասին աշխատել են «Դեպորտիվոյում», Բիլբաոյի «Ատլետիկում», «Քսամաքսում», «Մալյորկայում», «Լևանտեում», «Գրանադայում», «Օսասունայում», «Ալ-Ահլիում» և «Սևիլյայում»:

Անդալուզյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Կապառոսի հեռանալուց հետո Լյուսին մարզել է «Սևիլյա-2»-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000