Որոնել
Արխիվ
01.04.2020  20:57

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականների խաղերը հետաձգվեցին մինչև հոկտեմբեր

Ապրիլի 1-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկում, որից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, հաշվի առնելով նաև մարտի 17-ին ստեղծված աշխատանքային խմբի խորհրդատվությունը, կայացրեց մի քանի կարևոր որոշում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային բոլոր մրցաշարերի՝ (ներառյալ՝ տղամարդկանց և կանանց ազգային, ինչպես նաև տղամարդկան մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ) 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները: Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ:

Եվրոպայի մինչև 17 տարեկանների տղամարդկանց և մինչև 19 տարեկանների կանանց առաջնության եզրափակիչները չեղարկվել են, իսկ մինչև 19 տարեկանների տղամարդկանց և մինչև 17 տարեկանների կանանց առաջնությունների եզրափակիչները հետաձգվել են մինչև հետագա ծանուցումը: ՈՒԵՖԱ-ի Զարգացման բոլոր մրցաշարերը չեղարկվել են:

Քննարկվել են ակումբային մրցաշարերի և ազգային առաջնությունների շարունակության մի քանի սցենարներ: Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումը:

Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների ակումբային արտոնագրման գործընթացի ժամանակացույցում: Ակումբներին համապատասխան կարգով կտրամադրվի այդ տեղեկատվությունը:

Վաղը՝ ապրիլի 2-ին, կկայանա ՀՖՖ Գործկոմի նիստը, որի ընթացքում կքննարկվի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի առաջնությունների անցկացման հնարավոր սցենարները, որոնք կտրամադրվեն նաև Հայաստանի առաջնությունների մասնակից ակումբներին:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000