Որոնել
Արխիվ
01.04.2020  00:10

ՖԻՖԱ-ն օգնելու է կորոնավիրուսից տուժած ակումբներին ու առաջնություններին

ՖԻՖԱ-ն մտադիր է օգնություն ցուցաբերել այն ազգային առաջնություններին և ակումբներին, որոնք կորոնավիրուսի պատճառով ծանր ֆինանսական վիճակում են հայտնվել: Միջազգային ֆեդերացիան հատուկ ֆոնդ է հիմնադրելու, որում օգտագործելու է նրանց կուտակած գումարները, տեղեկանում ենք Sky Sports-ից:

«Ֆուտբոլային աշխարհը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի կորոնավիրուսի պատճառով: Մենք հասկանում ենք, որ աշխարհի տարբեր վայրերում բազմաթիվ ֆուտբոլիստներ ֆինանսական շատ ծանր վիճակում են հայտվելու:

ՖԻՖԱ-ն շատ լավ ֆինանսական վիճակում է, և մենք պարտավոր ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի այս դժվար պահին օգնության հասնենք: Այդ պատճառով ՖԻՖԱ-ն արդեն աշխատում է ֆուտբոլային հասարակությանն օգնելու ծրագրով: Հարկավոր է այս համաճարակի պատճառով ֆուտբոլի վրա բացասական ազդեցությունը գնահատելու համակարգ ստեղծել»,- ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000