Որոնել
Արխիվ
31.03.2020  01:41

Լևոն Արոնյան. «Ես սիրում եմ քեզ թանկագինս, հանգչիր խաղաղությամբ»

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան իր էջի միջոցով հաստատել է նրա կնոջ` Արիանա Կաոիլիի մահվան մասին տեղեկությունը:

«Խոսքեր չկան, որպեսզի արտահայտեմ այն վիշտը, որ զգում եմ իմ կնոջ` Արիանայի մահվան պատճառով: Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով գեղեցիկ էր ապրում:

Ես սիրում եմ քեզ թանկագինս, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը:

Լևոնն ու Արիանան ամուսնացել էին 2017 թվականին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000