Որոնել
Արխիվ
30.03.2020  22:45

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ժիլինան» լուծարվեց

«Ժիլինան» հայտարարել է ապրիլի 1-ից լուծարվելու մասին: Սլովակիայի ակումբի պաշտոնական կայքում նշված է, որ նման որոշման պատճառ է դարձել ֆինանսական հավանական խնդիրները, որոնք ակումբն ունենալու է մոտ ապագայում:

Մասնավորապես նշվում է, որ ակումբի 2020 թվականի բյուջեն պետք է կազմվեր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ստացած գումարից, որը կորոնավիրուսի պատճառով գրեթե անհավանական է դարձել:

«Ժիլինան» ֆուտբոլիստներին առաջարկել է աշխատավարձերի նվազեցման գնալ, սակայն նրանք պատասխանել են, որ նրանց անունից բանակցելու է ֆուտբոլիստների արհմիության ներկայացուցիչ Յան Մուխան: «Ժիլինան» դա անթույլատրելի է համարել և որոշել է լուծարման գնալ:

Ակումբը նշում է, որ հետազոտել է բոլոր կանոնները, և վստահ է, որ լուծարման պատճառով չի զրկվի Սլովակիայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ «Ժիլինայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000