Որոնել
Արխիվ
30.03.2020  20:53

Գրիլիշը մարդկանց խորհուրդ է տվել մնալ տանը, իսկ ժամեր անց վթարի ենթարկվել Range Rover-ով

«Ասթոն Վիլլայի» ավագ Ջեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: 24-ամյա ֆուտբոլիստը մարտի 28-ի առավոտյան ժամը 8-ի կողմերը վթարի է ենթարկվել իր Range Rover մակնիշի ավտոմեքենայով:

The Sun-ն ականատեսներից տեղեկացել է, որ անգլիացին վնասել է ևս 3 ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել մայթի վրա:

Ուշագրավ է, որ այդ դեպքից մի քանի ժամ առաջ Գրիլիշը տեսանյութ է հրապարակել, որում մարդկանց խորհուրդ է տվել կորոնավիրուսի ժամանակ մնալ իրենց տներում:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը նախկինում բազմիցս էր հայտնվում սկանդալներում, սակայն վերջին տարիներին կարողացել էր խուսափել անախորժ իրավիճակներից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000