Որոնել
Արխիվ
28.03.2020  01:08

Ռոման Բերեզովսկի. «Հայաստանի առաջնությունը տարօրինակ ձևաչափով է անցնում»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել Sport-Express.ru-ին, որի ժամանակ խոսել է հայկական ակումբային ֆուտբոլում իր նորամուտի մասին:

- Ո՞վ է ձեզ հրավիրել «Փյունիկ»:

- Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Տարխանովն այդ պահին արդեն փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:

- Pro կարգի արտոնագիր ունե՞ք:

- Ոչ, միայն A կարգի և դարպասապահների հետ աշխատանքի: Հուսով եմ` Pro-ի ուսմանը կկարողանամ անցնել ամռանը: Ճիշտ է` դեռ չեմ որոշել Մոսկվայում, թե` Երևանում:

- Ձմռանը խոշոր ձեռքբերումներ «Փյունիկը» կատարե՞լ է:

- Ոչ: Հավանաբար «Փյունիկի» ամենահայտնի ֆուտբոլիստն Արաս Օզբիլիսն է, ով խաղացել է «Այաքսում», «Կուբանում» և «Սպարտակում»: Նա երկու անգամ խաչաձև կապանների պատռվածք է ստացել, ծանր վիրահատությունների ենթարկվել, երկար ապաքինվել: Հիմա լավ մարզավիճակ է հավաքել, «Նոայի» դեմ վերջին խաղում 2 գոլ խփեց: Ցավոք, պարտվեցինք 2:4 հաշվով և կորցրեցինք լավագույն վեցնյակում հայտնվելու շանսերը: Ընդհանրապես, Հայաստանի առաջնությունը տարօրինակ ձևաչափով է անցնում:

- Ի՞նչն է տարօրինակ:

- Մրցաշարային աղյուսակում խտությունն անհավանական է: Առաջատարների ու հետնապահների միջև մեծ տարբերություն չկա: Խաղով ու ֆուտբոլիստների մակարդակով բոլորը հավասար են: Բացառություն է «Գանձասար-Կապանը», որը նախավերջին` 9-րդ տեղում է: Իսկ 10-րդ տեղը զբաղեցնող «Երևանը» մրցաշարի ընթացքում հրաժարվեց ելույթներից:

- Ֆինանսական խնդիրների պատճառո՞վ:

- Այո: Բայց նման պարագայում իմաստը ո՞րն է առաջնությունը երկու խմբերի բաժանել: Առաջին վեցնյակը շարունակում է պայքարել մեդալների համար, իսկ ներկայիս ձևաչափով «Փյունիկի» ու մյուս 2 թիմերի մոտիվացիան ի՞նչը պետք է լինի: Չէ որ «Երևանն» արդեն դուրս է մնացել: Մեզ համար մյուս խաղերն ընկերական են դառնում:

 

Լուսանկարը` «Փյունիկի»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000