Որոնել
Արխիվ
27.03.2020  23:47

Մուսախանյան. «Շատ եմ ուզում հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից»

Բելառուսական «Էներգետիկ ԲԳՈւ»-ի կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հավաքականին:

«Հետևում եմ հայկական ֆուտբոլին: Խոակին Կապառոսի նշանակումը միմիայն դրական է մեր հավաքականի համար: Նա անվանի ու էմոցիոնալ մասնագետ է, ով տարբերվող ֆուտբոլային փիլիսոփայություն ունի:

Իհարկե, մեծ ցանկություն ունեմ հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից, բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Պետք է ակումբում ինձ լավագույն կողմերով դրսևորեմ:

Կարծում եմ` հավաքականին օգտակար կլինեմ հենակետային կիսապաշտպանի դիրքում»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Մուսախանյանի մասին ArmFootball.com-ը պատմել է այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000