Որոնել
Արխիվ
27.03.2020  18:27

Վարազդատ Հարոյան. «Պետք է վիրահատվեի Գերմանիայում, բայց չկարողացա մեկնել»

ՀՖՖ-ի կայքը հարցազրույց է վերցրել Հայաստանի հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանից

«Միջմրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ վնասվածք էի ստացել: Բուժզննումը ցույց էր տվել, որ քառագլուխ մկանն է վնասվել: Պետք է մեկնեի Գերմանիա՝ ստուգվելու համար, քանի որ ինձ ասել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանները փակվեցին և այդ պատճառով չմեկնեցի: Բժիշկն ասաց, որ մեկ ամսով դադար վերցնեմ և ոչինչ չանեմ: Այդ նշված ժամկետից երկու շաբաթն արդեն անցել է: Հիմա Եկատերինբուրգում եմ, տանն եմ, չեմ մարզվում և միայն վերականգնողական միջամտությունների եմ գնում: Մեր թիմն էլ երկար ժամանակ չէր մարզվում և միայն երեկ են սկսել մարզումները, բայց փոքր խմբերով և թեթև ռեժիմով՝ զուտ մարզավիճակը պահպանելու համար: 

Եկատերինբուրգում իրավիճակը հանգիստ է, բայց մենք ամեն դեպքում պահպանում ենք անվտանգության բոլոր նորմերը, տնից քիչ ենք դուրս գալիս և զգուշավոր ենք: Բոլորին խորհուրդ եմ տալիս հանգիստ լինել և հուսալ, որ այս իրավիճակը շատ շուտով կկարգավորվի»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000