Որոնել
Արխիվ
27.03.2020  13:58

Բերեզովսկի. «Կապառոսն առաջարկեց նրա օգնականը դառնալ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին շարունակելու է աշխատանքը Հայաստանի հավաքականում, բայց ոչ միայն դարպասապահների մարզչի պաշտոնում: Նա համապատասխան առաջարկ է ստացել նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսից, որի մասին պատմել է  Sport-express.ru-ի հետ զրույցում:

- Նոյեմբերին Հայաստանի հավաքականը 1:9 հաշվով պարտվեց Իտալիային: Դրանից առաջ ոչ-ոքի Լիխտենշտեյնի (1:1) հետ և պարտություն Ջիբրալթարից (0:1): Միթե՞ հայկական ֆուտբոլում ամեն ինչ այդքան տխուր է:

- Հավաքականի խաղը 70 տոկոսով կախված է Հներիխ Մխիթարյաից: Երբ նա խաղադաշտում է, դա լրիվ այլ թիմ է: Բայց նա արդեն 31 տարեկան է: Իսկ երիտասարդներից ոչ-ոք նույնիսկ մոտ չէ Հենրիխի մակարդակին:

- Դուք երբևէ 9 գոլ բաց թողե՞լ եք:

- Երբեք: Առավելագույնը 5 գոլ: «Դինամոյում»` «Զենիթից» և հավաքականում` գերմանացիներից: Իտալացիների դեմ հանդես եկած Արամ Հայրապետյանին չես նախանձի: Բայց նա փորձառու տղա է, 33 տարեկան է, կարողանում է դիմանալ ծանր հարվածին: Ի դեպ, հունվարին նա պայմանագիր կնքեց Իրանի ակումբի հետ:

- Մինչ այդ որտե՞ղ էր:

- «Ուրարտուում»:

- Գումար ավելի շա՞տ կստանա:

- Հավանաբար:

- Մարտի 10-ից Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի` իսպանացի Խոակին Կապառոսը: Շփվե՞լ եք նրա հետ:

- Այո, Կապառոսն առաջարկեց նրա շտաբ մտնել:

- Դարպասապահների մարզի՞չ:

- Օգնական: Չգիտեմ` հետո ինչպես կդասավորվի, բայց սկզբում դարպասապահների հետ աշխատանքը նույնպես իմ պարտականությունների մեջ է մտնելու: Դա չի մտահոգում: Հարկավոր է, ուրեմն հարկավոր է: Հավաքականին ցանկացած կարգավիճակով պատրաստ եմ օգնել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000