Որոնել
Արխիվ
26.03.2020  23:00

Ռիվալդո. «Տեր Շտեգենը չպետք է Մեսսիի ու Սուարեսի չափ աշխատավարձ ստանա»

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել իր նախկին ակումբի` «Բարսելոնայի» ու դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի միջև ընթացող բարդ բանակցությունների մասին:

«Համաձայն եմ, որ Մարկն արժանի է աշխատավարձի բարձրացման այն ամենի համար, ինչ վերջին տարիներին արել է իր խաղով:  Համաձայնագրի հարցում շատ բան կախված կլինի ֆուտբոլիստի պահանջներից: Չեմ կարծում, որ Տեր Շտեգենը պետք է Մեսսիի կամ Սուարեսի չափ ստանա, բայց նա պետք է դառնա թիմի ամենաբարձր վարձատրվողներից մեկը:

Նա իր վստահությունը հաղորդում է մյուսներին, քանի որ թիմը կառուցվում է պաշտպանությունից: Մարկը շատ լավ է խաղում երկու ոտքերով և արդեն բազմիցս «Բարսային» փրկել է ծանր իրավիճակներում»,- betfair-ի հետ հարցազրույցում ասել է բրազիլացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000