Որոնել
Արխիվ
26.03.2020  22:10

Նոր տարաձայնություններ «Բարսելոնայում». Ֆուտբոլիստները մերժել են ակումբի առաջարկը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձերի 70 տոկոս կրճատման գնալ կորոբավիրուսի ժամանակ:

As-ը գրում է, որ կատալոնական ակումբը միևնույն է մտադիր է նման քայլի գնալ, որպեսզի փոխհատուցի վերջին շաբաթներին կրող խոշոր կորուստները: «Բլաուգրանան» վստահ է, որ իր մոտեցումն օրինական է, քանի որ պայմանագրերում նման կետ կա արտակարգ իրավիճակների դեպքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի ավագներ` Լիոնել Մեսսին, Սերժիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերժի Ռոբերտոն դեմ չէին աշխատավարձի կրճատման գնալ:

Ըստ որոշ տեղեկություների` կորոնավիրուսի պատճառով «Բարսելոնան» օրական 5 միլիոն եվրո է կորցնում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000