Որոնել
Արխիվ
25.03.2020  22:12

The Guardian. Մանեն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն է, «Տոտենհեմը»` վատագույն թիմը

The Guardian պարբերականն ընտրել է  իր վարկածով դադարեցված Պրեմյեր լիգայի լավագույններին:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Սադյո Մանեն: Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ են ընտրվել «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեն:

Լավագույն մարզչի կոչումը հանձնել են «Շեֆֆիլդ Յունայթեդը» գլխավորող Քրիս Ուայլդերին:

Լավագույն գոլ են ընտրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեի հեղինակածը «Նյուքասլի» դեմ խաղում (2:2): Լավագույն տրանֆսերը` Դենի Ինգզի տեղափոխությունը «Լիվերպուլից»` «Սաութհեմփթոն»:

Անսպասելիորեն, վատագույն թիմ է ճանաչվել «Տոտենհեմը», որն անկայուն առաջնություն է անցկացնում:

Ամենագրավիչ է դարձել «Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի» խաղը, ուրում գայլերը հաղթել են 3:2 հաշվով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000