Որոնել
Արխիվ
25.03.2020  20:13

Գևորգ Ղազարյան. «Հավաքականում շատերը գոհ են, որ Կապառոսն է նշանակվել գլխավոր մարզիչ»

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի հավաքականի և կիպրոսյան ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պատմել է, թե ինչ է անում կորոնավիրուսի ժամանակ, ինչպես նաև կարծիք հայտնել ազգային ընտրանու նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին:

 «Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, որոնցով էլ մարզվում ենք: Առաջնության վերսկման վերաբերյալ առայժմ պաշտոնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այն, հնարավոր է, վերսկվի մայիսի սկզբին և ավարտվի հունիսին: Ինձ համեմատաբար հեշտ է, քանի որ հենց մեր տան մոտ խաղադաշտ կա, որտեղ էլ մարզվում և պահպանում եմ մարզավիճակս:

Խոսել եմ Հայաստանի ազգային հավաքականում իմ խաղընկերներից շատերի հետ, և բոլորն էլ գոհունակություն են հայտնել, որ Խոակին Կապառոսն է նշանակվել գլխավոր մարզիչ: Գիտենք, որ փորձառու և եվրոպական ասպարեզում երկար ճանապարհ անցած մարզիչ է: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչի կկարողանա հասնել մեր հավաքականի ղեկին բայց մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք: Երևի, այս ընդմիջումն ինչ-որ տեղ էլ օգտակար էր մարզչի համար, քանի որ, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, շատ քիչ ժամանակ ուներ մինչև մոտակա խաղը: Հիմա նա բավականաչափ ժամանակ կունենա՝ մեր նախորդ խաղերը դիտելու, հավաքականի ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000