Որոնել
Արխիվ
24.03.2020  21:47

Արսեն Ջուլֆալակյան. «Երբ ասում էինք չի կարելի, ասում էին`ոնց կուզենք կանենք, դե արեք…»

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն արձագանքել է ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու լուրին:

«Պաշտոնական. Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 2021թ.

հ.գ.

Երբ «մասնագետներին» ասում էինք, չի կարելի, բոլոր առումներով սխալ է ՕԽ-ից 8 ամիս առաջ օլիմպիական կիսատ կազմ հայտարարել... ասում էին` մենք ենք որոշողը, ոնց ուզենք կանենք...

Դե արեք ոչ էլ սպասեք 2021թ-ին, ելեք էս ամառ գնացեք Տոկիո,մեկ է դուք եք որոշողը։ Հետներդ էլ մի հատ «լրագրող» տարեք, պարտադիր մեկին, ում որ շատ կվստահեք, թող լուսաբանի ձեր արկածները...համ դուք գոհ կլինեք, համ ինքը՝ բավարարված»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ըմբիշը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մարզիչները որոշել էին Ջուլֆալակյանի փոխարեն Տոկիո-2020-ին հայտավորել Կարապետ Չալյանին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000