Որոնել
Արխիվ
24.03.2020  20:27

Դի Մարցո. ««Բարսելոնան» մեկ օրում 5 միլիոն եվրո է կորցնում, Մարտինեսի հրաժարագինը չեն կարող վճարել»

Իտալիայի գլխավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով «Բարսելոնան» լուրջ ֆինանսական կորուստներ է կրում: Այդ պատճառով կատալոնացիների համար շատ դժվար կլինի գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:

«Մինչև կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակ ստեղծվելը, Լաուտարոն «Բարսայի» ամենացանկալի տրանսֆերներից մեկն էր: Սակայն հիմա բոլոր ակումբները տնտեսական ճգնաժամի մեջ են:

Կարելի է ենթադրել, որ «Բարսելոնան» չի կարող 111 միլիոն եվրո ծախսել Մարտինեսի հրաժարագնի համար: Կատալոնական ակումբը հիմա մեկ օրում 5 միլիոն եվրո է կորցնում»,- գրել է իտալացին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «բլաուգրանան» միլանցիներին առաջարկել է 70 միլիոն եվրո, ինչպես նաև Նելսոն Սեմեդուին ու Արտուրո Վիդալին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000