Որոնել
Արխիվ
24.03.2020  20:11

Պաշտոնական. «Չելսիի» ֆուտբոլիստն առողջացել է կորոնավիրուսից

«Չելսին» կարևոր հայտարարություն է տարածել եզրային հարձակվող Կալլում Հադսոն-Օդոիի վերաբերյալ, ով վարակվել է կորոնավիրուսով:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Կալլումն իրեն լավ է զգում: Վարակից ու ինքնամեկուսացումից հետո նրա առողջական վիճակը նորմալ է:

Երիտասարդ վինգերն արդեն սկսել է տնային պայմաններում մարզվել, որպեսզի մարզավիճակ հավաքի»,- գրված է լոնդոնցիների հայտարարությունում:

Հիշեցնենք, որ անգլիացու վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 13-ին: Անմիջապես նա հայտարարել էր, որ առողջացել է, բայց պաշտոնապես հաստատումը միայն հիմա եղավ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000