Որոնել
Արխիվ
20.03.2020  12:55

«Այլևս 100 միլիոն եվրոն անցնող տրանսֆերներ չեն լինի». Կորոնովաիրուսի հետևանքը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է կորոնովիրուսի պատճառով ակումբների համար իրավական ապահովագրություն ստեղծել:

«Նախկինում տրանսֆերային գները չափազանցված էին: Մեկ ֆուտբոլիստի համար 100 միլիոն եվրո էր ծախսվում: Բայց դա կփոխվի, այլևս նման տրանսֆերներ չեն լինի:

Կորոնավիրուսից առաջացած կորուստների պատճառով ակումբներն այլևս չեն կարող նման գումար ծախսել և եկամտի հույս ունենալ: Նրանք երբեք այդ գումարը չեն վերադարձնի: Աշխատավարձերը նույնպես կրճատվելու են»,- իտալացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ հաշվարկվել է, որ եթե կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանը չվերսկսվի, թոփ-5 առաջնությունների ակումբները 4 միլիարդ եվրոյի կորուստ կունենան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000