Որոնել
Արխիվ
12.03.2020  16:42

Նույնիսկ 32 րոպե խաղալով` Տիգրան Բարսեղյանը դարձել է լավագույնը

Ղազախստանի առաջնության 2-րդ տուրում «Աստանան» 1:1 հաշվով ավարտել «Օրդաբասիի» դեմ հանդիպումը: Չեզոք խաղադաշտում տնային մրցավեճ անցկացնող չեմպիոնը հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն նրան փրկել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Նա մոտ 50 մետր անցել է գնդակով և գոլային փոխանցում կատարել:

«Աստանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ նույնիսկ 58-րդ րոպեին փոխարինման մտնելով` 26-ամյա ֆուտբոլիստը կարողացել է հանդիպման լավագույն խաղացող դառնալ: Տիգրանը գոլային փոխանցումից զատ նաև երկու հարված է կատարել, 100-տոկոսանոց արդյունավետությամբ խաբքերի դիմել և այլ օգտակար գործողություններ կատարել: Նա Instat Index հաշվարկում 269 միավոր է հավաքել:

Երկրորդ տեղում է Մարին Տոմասովը (255), ով նախորդ առաջնությունում ճանաչվել է ՂՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:

Աստանայի 5 լավագույն ֆուտբոլիստներն «Օրդաբասիի» դեմ մրցավեճում.

1. Տիգրան Բարսեղյան — 269

2. Մարին Տոմասով — 255

3. Սերգեյ Մալիյ — 242

4. Նենադ Էրիչ — 230

5. Ալեքսեյ Շչետկին— 225: 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000