Որոնել
Արխիվ
10.03.2020  13:38

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ. «Շատ հետաքրքիր առաջարկ ստացա Մելենդեսից»

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը մեկնաբանել է իր նշանակումը, ինչպես նաև խոսել «Սևիլյան» լքելու մասին, որտեղ նա տղանդների զարգացման գծով տնօրենն էր:

««Սևիլյան» իմ տունն է, իսկ մարզչական աշխատանքը` իմ կյանքը: Շատ հետաքրքիր առաջարկ ստացա Խինես Մելենդեսից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Իմ մեջ կրկին մարզչական աշխատանքին վերադառնալու ցանկություն արթնացավ:

Դա բարդ, բայց կշռադատված որոշում էր, որի հիմքն իմ մասնագիտությանը վերադառնալու կիրքն է: Երբ առաջարկ ստացա, այն ուղարկեցի ակումբին, որը ոչ միայն արգելք չհանդիսացավ, այլ ընդհակառակը` աջակցեց: Դրա համար շատ շնորհակալ եմ «Սևիլյային»»,- անդալուզյան ակումբի կայքի հետ զրույցում ասել է իսպանացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000