Որոնել
Արխիվ
09.03.2020  17:49

Օզբիլիսի հրաշք-հարվածը և «Նոայի» կատարյալ համագործակցությունը. տուրի թոփ-3 գոլերը (VIDEO)

Հայաստանի առաջնությունը վերսկսվել է գեղեցիկ գոլերով: Կայացած 2 տուրում արդեն այնքան տպավորիչ գոլեր են գրանցվել, որ կարելի է հանգիստ լինել մրցաշարի լավագույնների ամփոփիչ ցուցակի համար:

Մինչև այդ, ArmFootball.com-ը կազմել է 17-րդ տուրում գրանցված լավագույն գոլերի եռյակը.

3. Վասպուրակ Մինասյան («Գանձասար-Կապան»)` «Ալաշկերտի» դարպասը

Եզրային պաշտպանին հազվադեպ կարելի է գոլ խփելուց տեսնել, բայց այս դրվագում նա այնպես գործեց, կարծես ամեն շաբաթ այդ գործով է զբաղվում: Ինչպես հայտնի է` «Գանձասարը» գեղեցիկ գոլերի մասնագետ է, և այս անգամ ավանդույթը շարունակեց Մինասյանը: 

2. Արաս Օզբիլիս («Փյունիկ»)` «Նոայի» դեմ խաղում

«Փյունիկի» համար առաջնության ամենակարևոր խաղում հենց Արասն էր թիմին իր հետևից տանում: 56-րդ րոպեին նա այնպիսի հարված կատարեց, որ զարմացրեց ոչ միայն դարպասապահ Վալերիո Վիմերչատիին, այլ նաև բոլոր երկրպագուներին: Մարզադաշտի այսօրվա հոբելյարի գոլը միտումնավոր թվաց և դրանով կրկնակի տպավորիչ էր, սակայն ավելի ուշ կրկնապատկերը դիտելուց այդքան վստահ չի կարելի լինել: Եթե Օզբիլիսը միտումնավոր էր նման հարված կատարում, ուրեմն դա ոչ միայն տուրի, այլ ամբողջ առաջնության լավագույններից մեկն է:

1. Դան Սպատարու («Նոա»)` «Փյունիկի» դարպասը

Այս գոլը ոչ թե մոլդովացու անվան է, այլ «Նոյայի» արտակարգ թիմային գործողության: Տեսեք թե ինչպես մեկ հպումով աջ եզրից գրոհ ձեռնարկեցին, գնդակն ուղարկեցին Պավել Դեոբալդին, ով Անդրեա Պիրլոյի մակարդակի նրբությամբ փոխանցում կատարեց Սպատարուին, իսկ վերջինս սառնասրտորեն գրավեց դարպասը: Իդեալական գոլ էր: Իսկ եթե հիշենք, որ այն որոշիչ էր ամբողջ առաջնության համար, կրկնակի մեծ արժեք է ստանում:

Լուսանկարը` «Փյունիկի»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000