Որոնել
Արխիվ
08.03.2020  11:13

Բերեզովսկին` «Փյունիկի» որոշիչ պարտության մասին. «Սրանով կյանքը ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվելու է» (VIDEO)

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին ամփոփել է Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Նոայից» կրած պարտությունը (2:4), որի պատճառով նրա թիմը զրկվեց լավագույն 6-ում հայտնվելու և եվրագավաթների համար պայքարելու բոլոր հնարավորություններից:

«Այս խաղով կյանքը ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում: Բոլորս էլ հիասթափված ենք: Ով ավելի շատ սխալվեց, նա էլ պարտվեց:

Այսօր մեր եզրային պաշտպանները, միգուցե, ավելի շատ սխալվեցին:

Գոհ եմ կենտրոնական պաշտպանների, կիսապաշտպանների, Արաս Օզբիլիս, Արտակ Եդիգարյանի խաղից: Թիմը մոտիվացված էր, բայց անհատական սխալները մեզ թույլ չտվեցին հաղթել»,- հետխաղա ասուլիսի ժամանակ ասել է Բերեզովսկին:

Ամբողջական ասուլիսը` տեսանյութում

 

Լուսանկարը` «Փյունիկի»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000