Որոնել
Արխիվ
04.03.2020  13:57

«Բանանցից» հեռանալուց հետո բազմաթիվ նվաճումների հասած ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

Ուկրաինայի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» նախկին կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կուչերն ավարտել է կարիերան: Այդ մասին տեղեկանում ենք FootballHub-ից:

37-ամյա մարզիկն արդեն սկսել է մարզչական կուրսեր անցնել:

Հիշեցնենք, որ Կուչերը 2003 թվականին հանդես է եկել «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») կազմում: Այնուհետև հանդես է եկել ուկրաիանական մի քանի թիմերում, իսկ 2006 թվականին միացել է «Շախտյորին»: «Հանքափորների» հետ պաշտպանը մեծ նվաճումների է հասել, այդ թվում դառնալով ՈւԵՖԱ-ի գավաթակիր (ներկայիս Եվրոպա լիգա): Նա 7 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, 5 անգամ գավաթակիր, 3 անգամ սուպերգավաթակիր:

Ուկրաինայի հավաքականի կազմում մասնակցել է 56 խաղի: Կուչերի վերջին թիմը Լվովի «Կարպատին» էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000