Որոնել
Արխիվ
04.03.2020  10:45

Երևանում փայլած ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» պատրաստ է մեծ գումար վճարել

«Բարսելոնան» միացել է «Վալենսիայի» եզրային հարձակվող Ֆերրան Տորրեսի համար պայքարին: Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է իսպանացու տրանսֆերի համար 35 միլիոն եվրո առաջարկել:

20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «չղջիկների» հետ սպառվում է 2021 թվականի ամռանը, և նա արդեն մերժել է այն երկարաձգելու մի քանի առաջարկներ: Վինգերի հրաժարագինը 100 միլիոն եվրո, սակայն պայմանագրի մոտալուտ ավարտի պատճառով մի շարք գրանդ ակումբներ հույս ունեն ավելի քիչ գումարով գնել տրանսֆերը:

Այդ ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալն» է, որի հետ «կապտանռնագույնները» պայքարելու են Տորրեսին իենց կողմը գրավելու համար: Բարձր շանսեր ունի նաև Դորտմունդի «Բորուսսիան», որը փոխարինող է փնտրում Ջեյդոն Սանչոյին:

Հիշեցնենք, որ Տորրեսը դարձավ Երևանում կայացած Մ19 Եվրո-2019-ի հերոսներից մեկը, երբ եզրափակչում 2 գոլ խփեց ու Իսպանիային դարձրեց չեմպիոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000