Որոնել
Արխիվ
29.02.2020  16:50

Բերեզովսկու հաղթական նորամուտը. «Փյունիկը» հիանալի շանս ստացավ մտնել թոփ-6 (VIDEO)

Հայաստանի առաջնության 16-րդ տուրում «Փյունիկն» առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Ավվանի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Որոշիչ դարձավ 31-րդ րոպեն, երբ Արթուր Միրանյանի հարվածից հետո դարպասային գծի վրա ձեռքով խաղացող Անան Մենասն: Մրցավարը նրան կամիր քարտ ցույց տվեց և նշանակեց 11-մետրանոց հարված: Նշակետից անվրեպ էր Արաս Օզբիլիսը:

Քիչ անց, Կառլեն Մկրտչյանը միջին տարածություից ձախ ոտքով կատարած շեշտակի հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ` ամրապնդելով իր թիմի առավելությունը:

Ռոման Բերեզովսկու պաշտոնական նորամուտի խաղում հաղթանակի շնորհիվ երևանցիները վաստակեցին 23 միավոր: «Փյունիկը» մնաց 7-րդ տեղում, սակայն արդեն ընդամենը մեկ միավորով է զիջում վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող «Նոային»: Հաջորդ տուրում նրանք մրցելու են միմյանց միջև:

Արմեն Պետրոսյանի թիմը 17 միավորով մնաց 9-րդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000