Որոնել
Արխիվ
29.02.2020  16:02

Ֆանտաստիկ գոլերի շնորհիվ «Շիրակը» հաղթեց «Նոային» և հավասարվեց «Լոռիին» (VIDEO)

Հայաստանի առաջնությունը վերսկսվեց Գյումրիում, որտեղ 16-րդ տուրի շրջանակում «Շիրակը» 3:0 հաշվով հաղթեց «Նոային»:

Ընդմիջումից առաջ, տուգանայինի խաղարկման ժամանակ Էդգար Մակաքյանի փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Մորի Կոնեն:

Երկրորդ խաղակեսում Վարդան Բիչախչյանի թիմը երկու ֆանտաստիկ գոլ խփեց: Նախ արտակարգ հակագրոհի ժամանակ Կոնեի փոխանցումից հետո իր նոր թիմի կազմում առաջին գոլը խփեց Ուռոշ Նենադովիչը, այնուհետև Մալաքայան ու Կոնեն միասին հիասքանչ կոմբինացիա խաղարկեցին և առաջնության լավագույն ռմբարկուն իր 13-րդ գնդակը հեղինակեց:

Այսպիսով, «Շիրակը» վաստակեց 28 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Լոռիին»: «Նոան» 24 միավորով մնաց վեցերորդ տեղում: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000