Որոնել
Արխիվ
29.02.2020  11:19

Վան Բաստեն. «Ովքեր ասում են, որ Ռոնալդուն Մեսսիից լավ խաղացող է, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից»

Լեգենդար նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը համեմատել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին և «Յուվենտուսի» ռմբարկու Կրիշտրիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, բայց ովքեր պնդում են, որ նա Մեսսիից լավ խաղացող է, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից: Կա նաև մեկ տարբերակ. նրանք անկեղծ չեն:

Մեսսին յուրահատուկ է և անկրկնելի: Նման ֆուտբոլիստները հայտնվում են 50-100 տարին մեկ: Նա հանճար է ծնվել:

Ես երեք անգամ «Ոսկե գնդակ» եմ նվաճել, բայց 28 տարեկանում գրեթե դադարեցի խաղալ: Տեսեք Կրիշտիանուն ու Լեոն ինչ մակարդակում են, երբ երկուսն էլ արդեն վաղուց 30 տարեկան չեն»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000