Որոնել
Արխիվ
28.02.2020  16:44

Հայկական ֆուտբոլը վերադարձավ սկանդալով. հրաժարվել են երկրորդ խաղակեսին մասնակցել

Այսօր վերսկսվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը և անմիջապես առաջին սկանդալն է տեղի ունեցել: Քասախի «Մարզիկ» ստադիոնում կայացած «Արագած» - «Դիլիջան» մրցավեճի ընդմիջումից հետո տանտեերը հրաժարվել են խաղադաշտ դուրս գալ:

Մանրամասներն իմանալու համար ArmFootball.com-ը կապնվեց «Արագածի» մամուլի ծառայության հետ:

Պարզվում է, որ ընդմիջումից առաջ «Դիլիջանը» վիճելի դրվագում գոլ է խփել ու հաշվի մեջ առաջ անցել (2:1): Տանտերերի գլխավոր մարզիչ Յուրի Օկուլը խիստ դժգոհ է եղել, որ գոլը գրանցվել է և որոշում է կայացրել իր թիմին դուրս չբերել երկրորդ խաղակեսին:

Ակումբի ղեկավարությունը, որը ներկայումս արտասհամանում է, իմանալով «կողմապահ մրցավարության» մասին, աջակցել է մարզչի որոշումը:

Սպասվում է, որ «Արագածին» տեխնիկական պարտություն կգրանցվի (0:3) և խոշոր տուգանք կնշանակվի:

Նշենք, որ խաղի գլխավոր մրցավարն է եղել Արտակ Վարդանյանը: Նրան եզրերում օգնել են Անդրանիկ Գաբրիելյանը և Սեդրակ Հակոբյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000