Որոնել
Արխիվ
28.02.2020  11:27

Մխիթարյան. «Եվրոպա լիգան բարդ մրցաշար է, այս խաղն ապացուցեց դա»

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Գենտի» հետ ոչ-ոքին, որը նրա թիմին թույլ է տվել անցնել հաջորդ փուլ (առաջին խաղը` 1:0):  Բելգիայում «գայլերի» գոլը գրանցվել է 31-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո:

«Եվրոպա լիգան բարդ մրցաշար է, այս խաղն ապացուցեց դա: Առաջին խաղն ընդամենը 1:0 հաշվով էինք հաղթել, այդ պատճառով պետք է այստեղ գայինք` մեր ֆուտբոլը ցուցադրելու: Խոտածածկը թույլ չտվեց լավ խաղալ, նաև զգացնել տվեց այն հանգամանքը, որ ընդամենը 3 օր առաջ էինք անցկացրել նախորդ հանդիպումը: Ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթեինք, բայց ամենակարևորը հաջորդ փուլ անցնելն է:

Այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում: Բոլորը գիտեն` ինչպես ֆուտբոլ խաղալ. կարողանում են լավ պաշտպանվել և հարձակվել: Ցանկացած մրցակցի հետ էլ հեշտ չէ խաղալ:

Եզրում և կենտրոնում խաղալու միջև ինձ համար տարբերություն չկա: Կարևորը խաղալն է և թիմին օգուտ տալը: Ես ուզում եմ խաղալ, հաղթել, գոլեր խփել և օգնել թիմին»,- Roma TV-ի եթերում ասել է Մխիթարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000