Որոնել
Արխիվ
28.02.2020  10:45

16-ամյա ֆուտբոլիստը կխաղա Հայաստանի Բարձրագույն խմբում

Դավիթ Աթայանը, ով հանդես էր գալիս կապանյան «Գանձասար-Կապանի» պատանեկան թիմում, միացել է Բարձրագույն խմբում հանդես եկող թիմի կազմին։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, որտեղ գրված է.

«Դավիթը՝ ցուցաբերելով բարձր ֆուտբոլային որակներ, ընդգրկված է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Մեր մարզիչները, ուսումնասիրելով նրան, հավակնություն տվեցին Դավիթի նման առաջխաղացմանը, որպես հեռանկարային ֆուտբոլիստ։

Հարկ է նշել, որ կապանյան պատանեկան թիմի և ոչ մի ֆուտբոլիստ չի վրիպում մեր մարզչական շտաբի աչքերից։ Սա, իհարկե, մոտիվացիա պետք է լինի մեր պատանիների համար, որպեսզի իրենց որակները ցուցաբերեն, քանի օր ըստ մեր մարզիչների, այս երևույթը կրելու է շարունակական բնույթ»։

Նշենք, որ 16-ամյա ֆուտբոլիստը կիսապաշտպան է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000