Որոնել
Արխիվ
27.02.2020  23:56

Մխիթարյանը գոլային փոխանցմամբ օգնեց «Ռոմային» դուրս գալ 1/8 եզրափակիչ (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենտի» հետ (առաջին խաղը՝ 1-0)։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Ջոնաթան Դևիդը 25-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց, հիանալի արագացում կատարեց ու գրագետ փոխանցմամբ Ջաստին Կլյույվերտին դուրս բերեց դարպասի դիմաց, ով չվրիպեց։

Այսպիսով, հռոմեական թիմը երկու խաղերի արդյունքում գրանցեց 2-1 հաղթական հաշիվ և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000