Որոնել
Արխիվ
26.02.2020  10:49

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվել է 1 տարով

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել մեկ տարով որակազրկել Ուկրաինայի հավաքականի և Կիևի «Դինամոյի» հարձակվող Արտյոմ Բեսեդինին: Այդ մասին տեղեկացնում է կիևցիների կայքը:

23-ամյա ֆուտբոլիստը մրցումներից հեռացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ից, երբ նրա դոպինգ-թեստը դրական պատասխան էր տվել: Այդ պատճառով հարձակվողի որակազրկումը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 19-ը:

Ուկրաինացուն սպառնում էր մինչև 4 տարվա որակազրկում, սակայն նրա դիմումով գործն արագ քննություն է ստացել և համեմատաբար մեղմ պատիժ սահմանվել:

Չնայած որակազրկմանը` «Դինամոն» երկարաձգել է Բեսեդինի հետ պայմանագիրը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000