Որոնել
Արխիվ
24.02.2020  11:58

Մխիթարյանը վերջին հինգ առաջնություններում երկրորդ անգամ կարողացավ 5 գոլի սահմանն անցնել

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է «Լեչչեին»: Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ա սերիայում 31-ամյա ֆուտբոլիստը 12 խաղում արդեն 5-րդ գոլը խփեց: Ազգային առաջնություններում վերջին 5 տարիներին (2016-17թթ.-ից սկսած) Հենրիխը 5 գոլի սահմանն անցել էր միայն մեկ անգամ:

Նախորդ նմանատիպ նվաճումը գրանցվել էր Անգլիայի 2018-19թթ. առաջնությունում, երբ կիսապաշտպանը 6 գոլ է խփել: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս «Արսենալի» կազմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000