Որոնել
Արխիվ
24.02.2020  12:12

Դավիթ Յուրչենկո. «Շնորհակալ եմ ՀՖՖ ղեկավարությանը ճիշտ բառեր գտնելու համար»

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Դավիթ Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առաջին անգամ խոսել է հավաքականում հանդես գալու հրավերն ընդունելու վերաբերյալ.

- Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնել այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես, նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը, - ասել է Յուրչենկոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000