Որոնել
Արխիվ
22.02.2020  14:18

Սթերլինգ. «Զիդանը «Ռեալի» հետ երեք ՉԼ է նվաճել ոչ թե բախտի, այլ հաղթական հոտառության շնորհիվ»

«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ գովեստի խոսքեր է ասել մրցակցի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին:

«Չեմպիոնների լիգան հաղթել այդքան շատ անգամ, հատկապես անընդմեջ, շատ դժվար է: Միանշանակ սխալ է ասել, որ դա բախտի հետ է կապված, այլ ցույց է տալիս, որ Զիդանը գիտի բաղադրատոմսը:

Ոմանք հաղթողի բնավորություն ունեն, և Զիդանն այդպիսնն է: Նա իր մեջ զարգացրել է այդ ունակությունը ֆուտբոլիստի փառահեղ կարիերայի ժամանակ, իսկ հիմա` որպես մարզիչ: Նա հաղթանակի հոտառություն ունի»,- անգլիացու խոսքերն է մեջբերում As պարբերականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000