Որոնել
Արխիվ
22.02.2020  01:53

Անխնա պայքար՝ «Վիլյամարինում». «Բետիսը» և «Մալյորկան» գոլառատ խաղ անցկացրին (VIDEO)

Լա լիգայի 25-րդ տուրում «Բետիսը» տանը մրցեց «Մալյորկայի» հետ։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 3-3։

16-րդ րոպեին Կուչոն առաջ մղեց հյուրերին, 19-րդ րոպեին Սերխիո Կանալեսը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, 27-րդ րոպեին Անտե Բուդիմիրը կրկին «Մալյորկայի» օգտին դարձրեց առավելությունը, բայց 35-րդ րոպեին կրկին 11 մետրանոց նշանակվեց և Նաբիլ Ֆեկիրը հաշիվը 2-2 դարձրեց։ 48-րդ րոպեին Խոակինն արդեն առաջ մղեց «Բետիսին», բայց 70-րդ րոպեին Տակեֆուսա Կուբոն միավոր փրկեց իր թիմի համար։

Այսպիսով, «Բետիսը» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, իսկ «Մալյորկան» 22 միավորով 17-րդն է։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000