Որոնել
Արխիվ
22.02.2020  01:30

«Բավարիան» ծանր հանդիպում անցկացրեց հետնապահի հետ (VIDEO)

Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» տանը մրցեց «Պադերբորնի» հետ և 3-2 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ։

25-րդ րոպեին մյունխենցիներին առաջ մղեց Սերժ Գնաբրին, 44-րդ րոպեին դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ սխալից հետո Դենիս Սրբենին հավասարեցրեց հաշիվը, 70-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկին առավելությունը թեքեց դաշտի տերերի կողմը, բայց 5 րոպե անց Սվեն Միխալը հավասարություն մտցրեց հաշվի մեջ։ Այնուամենայնիվ, խաղի վերջնամասում՝ 88-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին կարողացավ դուբլ ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 49 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Պադերբորնը» 16 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000