Որոնել
Արխիվ
21.02.2020  20:31

Չավին 8 պայման է դրել «Բարսելոնայի» առջև, որպեսզի ընդունի թիմը գլխավորելու առաջարկը

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» ղեկավարության և «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Չավիի միջև կայացած հունվարյան բանակցությունների մանրամասները։

Կատալոնական ակումբն այդ ժամանակ փոխարինող էր փնտրում Էռնեստո Վալվերդեին և մտադդիր էր թիմ հրավիրել նախկինում այդ թիմում հանդես եկած Չավիին։

Cadena Ser-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնային» երիտասարդ մասնագետն 8 պայման է ներկայացրել առաջարկն ընդունելու համար։

Չավին ցանկացել է գլխավորել թիմը ոչ թե մրցաշրջանի կեսից, այլ՝ ամռանը։ Պայման է դրել սպորտային մասով լիարժեք վերահսկողություն, Կառլես Պույոլի և Յորդի Կրոյֆի վերադարձը ակումբի համակարգ, իր եղբոր ընդգրկումը մարզչական շտաբում։

Բացի այդ, նա ցանկացել է փոփոխություններ կատարել բժշկական անձնակազմում, և ծառայողական ղեկավարությունում։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին զարմացրել են Չավիի նմանատիպ պահանջները և անմիջապես դադարեցրել է բանակությունները։ Նա ցանկացել է, որ մարզչական փոփոխությունը հնարավորինս շուտ լինի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000