Որոնել
Արխիվ
21.02.2020  19:28

Բերտվեյտ. «Ունեմ տեխնիկա, ուժեղ եմ, արագ և խելացի»

«Բարսելոնայի» նորեկ, հարձակվող Մարտին Բերտվեյտը մեկնաբանել է տեղափոխությունը «Լեգանեսից» կատալոնական թիմ։

«Շատ երջանիկ եմ։ Երազանքս իրականություն դարձավ։ Յուրաքանչյուրը, ով ֆուտբոլ է խաղում, երազում է հանդես գալ «Բարսելոնայում»։

Նպատակս տիտղոսներ նվաճելն է։ Թիմ եմ տեղափոխվել մեծ ճնշումների և սպասելիքների ներքո։

Իմ մասին կարող եմ ասել, որ ունեմ տեխնիկա, ֆիզիկապես ուժեղ եմ, արագ, և խելացի։ Փորձում եմ օրեցօր կատարելագործվել։ Հիմնական նպատակս շատ գոլեր խփելն է։ Հուսով եմ՝ կստացվի։

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Ինձ համար հիանալի հնարավորություն է ստեղծվել խաղալ նրա հետ»,- Բերտվեյտի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հավելենք, որ 28-ամյա հարձակվողը հայտավորված է փետրվարի 22-ին կայանալիք «Էյբարի» հետ խաղին, որը կարող է լինել նրա նորամուտի հանդիպումը «Բարսելոնայում»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000