Որոնել
Արխիվ
21.02.2020  17:48

Զարգացման նոր ծրագիր և այլ փոփոխություններ հայկական ֆուտբոլում. Կայացավ ՀՖՖ Գործկոմի նիստը

Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մեթոդական խմբի ղեկավար Ռուբեն Լեսկանոն ներկայացրեց ՀՖՖ Մանկապատանեկան ֆուտբոլի ազգային ծրագիրը, որը հաստատվեց ՀՖՖ Գործկոմի անդամների կողմից, գրում է ֆեդերացիայի կայքը:

«Ալաշկերտ» ՖԱ կողմից ներկայացված առաջարկի հիման վրա՝ «Ալաշկերտ» ՖԱ քարտուղար Գևորգ Մարիկյանը, ՀՖՖ Գործկոմի հաստատմամբ, համալրեց ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի անդամի թափուր պաշտոնը: 

ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին «Գանձասար-Կապան» և «Վեստ Արմենիա» ակումբների կանանց թիմերի անվանափոխության և ՀՖՖ Արտոնագրման համակարգի պատժամիջոցների վերաբերյալ Կարգապահական կանոնակարգի 33-րդ հոդվածի փոփոխության օգտին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000