Որոնել
Արխիվ
21.02.2020  12:49

Աղմկալի հեռացողների վերադարձի հնարավորություն. «Յուվենտուսը» սուպերառաջարկ է պատրաստում

«Յուվենտուսը» տարբերակներ է դիտարկում Պոլ Պոգբային վերադարձնելու համար: Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ թուրինցիները կարող են ֆրանսիացու տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել 50-60 միլիոն եվրո և Աարոն Ռեմզիին:

Ֆրանսիացին ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս», որից 2016 թվականին հեռացել էր այն ժամանակ ռեկորդային` 105 միլիոն եվրոյի դիմաց: Միաժամանակ «ծեր սինյորայի» կազմում չի կարողանում հարմարվել ուելսցի կիսապաշտպանը, ով նախորդ ամռանն էր «Արսենալից» տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:

Ռեմզին դեմ չէ վերադառնալ Անգլիա, սակայն անհայտ է, թե ինչպես կվերաբերվի ՄՅՈւ-ի տարբերակին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000