Որոնել
Արխիվ
20.02.2020  14:21

Գվարդիոլա. «100 տոկոսով մնալու եմ «Սիթիում», եթե ինձ պաշտոնանկ չանեն»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հստակություն է մտցրել իր ապագայի հարցում:

«Հարյուր տոկսով նվիրված եմ ակումբին ու իմ աշխատանքին: Որակազրկման հարցում դրական ենք տրամադրված, հուսով ենք` արդարությունը կվերականգնվի:

Եթե ինձ պաշտոնանկ չանեն, 100 տոկոսով կմնամ թիմում: Առաջին հերթին ինքս եմ դա ցանկանում: Դա ավելի կարևոր է, քան պայմանագիրը: Ուզում եմ մնալ և այս դժվար պահին օգնել ակումբին:

Իհարկե, կմնամ «Սիթիում», եթե նույնիսկ ակումբը չորրորդ դիվիզիոն ուղարկվի: Ինչո՞ւ պետք է չմնամ: Արդեն ասել եմ, որ սիրում եմ այս ակումբը, ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ինչ էլ պատահի, մյուս մրցաշրջանում այստեղ եմ լինելու»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000