Որոնել
Արխիվ
18.02.2020  12:41

Laureus. Լիոնել Մեսսին առաջին ֆուտբոլիստն է, ով ճանաչվեց տարվա լավագույն մարզիկ

Երեկ երեկոյան Բեռլինում կայացել է Laureus World Sports Awards-ի 2020թ․-ի մրցանակաբաշխությունը։

«Լավագույն մարզիկ» անավակարգում պատմության մեջ առաջին անգամ մրցանակը երկու մարզիկ է ստացել՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և ֆորմուլա 1-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Ընդ որում, Մեսսին առաջին ֆուտբոլիստն է, ով մրցանակաբաշխության պատմության մեջ արժանանում է լավագույն մարզիկի կոչմանը։ Ռեկորդակիրն այս անվանակարգում թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է, ով ստացել է մրցանակը 5 անգամ, ընդ որում՝ 2005-2008թթ․-ը՝ 4 անգամ անընդմեջ։ Աթլետ Ուսեյն Բոլտն ու թենիսիստ Նովակ Ջոկովիչը ստացել են մրցանակը 4-ական անգամ։

«Լավագույն մարզուհի» է դարձել ԱՄՆ ներկայացնող մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը։

«Տարվա թիմ» է  ճանաչվել Հարավային Ամերիկայի ռեգբիի հավաքականը։

«Հատուկ» նվաճում անվանակարգում հաղթող է դարձել Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիան։ Բասկետբոլի Իսպանիայի հավաքականը 2019թ․-ին դարձել էր աշխարհի չեմպիոն։

«Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակը ստացել է ֆրանսուհի հեծանվորդ Էգան Բերնալը, ով 2019թ․-ին դարձել է Տուր դե Ֆրանսի հաղթող։

«Տարվա վերադարձ» է ճանաչվել գերմանուհի ավտոարշավորդ Սոֆիա Ֆլյորշի ելույթը 2019թ․-ի Ֆորմուլա 3-ի Մակաոյի գրան-պրիում։ Ֆլյորշը 2018թ․-ի նոյեմբերին Մակաոյի գրան-պրիում վթարի էր ենթարկվել և ողնաշարի ծանր վիրահատություն տարել։ Մեկ տարի անց նա վերադարձավ հենց Մակաոյի գրան-պրիում։

«Էքստրիմալ մարզաձևերի լավագույն մարզիկ» է ճանաչվել ամերիկուհի սնոուբորդիստ Խլոե Կիմը։

«Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցանակը ստացել է ուկրաինուհի թիավարորդ և դահուկավազորդ Օկսանա Մաստերսը։

«Սպորտային պահ» անվանակարգում մրցանակ է ստացել հնդիկ կրիկետիստ Սաշին Տենդուլկարը, որի առաջնորդությամբ կրիկետի Հնդկաստանի հավաքականը 2011թ․-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այս անվանակարգում մրցանակը հանձնվում է ոչ թե տարվա, այլ 2000-2020թթ․-ի կտրվածքով։

Սպորտում ունեցած նվաճումների համար մրցանակը ստացել է գերմանացի նախկին բասկետբոլիստ Դիրկ Նովիցկին։

Սպորտին նվիրվածության համար մրցանակը ստացել է «Սաութ Բրոնքս Յունայթեդ» կազմակերպությունը, որը հնարավորություն է տալիս կարիքավոր երեխաներին զբաղվել ֆուտբոլով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000