Որոնել
Արխիվ
17.02.2020  13:46

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթել է Լեհաստանի ընտրանուն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Իվանո – Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկանցրել Լեհաստանի ընտրանու հետ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ստուգողական մրցելույթում մեր բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն իրենց մենամարտերը ավարտել են հաղթանակով:

63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի և Դամյան Դուրկաչի, նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի ու Լուկաշ Զիգուլայի մենամարտերում մրցավարները հավասար արդյունք են գրանցել, թեպետ ըստ Հայաստանի հավաքականի մարզչական կազմի մեր բռնցքամարտիկները առավելություն են ունեցել:

Այսօր հայ մարզիկները կմրցեն ուկրաինացի բռնցքամարտիկների հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000