Որոնել
Արխիվ
17.02.2020  12:40

Մոուրինյուի օրոք «Տոտենհեմը» երկրորդ ամենաշատ միավոր վաստակած թիմն է

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Տոտենհեմը» 3:2 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»: Լոնդոնցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուի նշանակումից հետո թիմը 26 միավոր է վաստակել:

Sky Sports-ը հայտնում է, որ այդ ժամանակահատվածում ավելի շատ միավոր հավքել է միայն առաջատար «Լիվերպուլը»` 42:

Հիշեցնենք, որ «յուրահատուկը» «Տոտենհեմը» գլխավորել է 2019 թվականի նոյեմբերի 20-ին, երբ թիմը 14-րդ տեղում էր: Ներկայումս լոնդոնցիները 40 միավորով 5-րդ տեղում են:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000