Որոնել
Արխիվ
16.02.2020  00:51

«Հոֆենհայմն» առանց Ադամյանի զիջեց «Վոլֆսբուրգին», «Լեյպցիգը» շանս չտվեց «Վերդերին», այլ արդյունքներ (VIDEO)

Բունդեսլիգայի 22-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Հոֆենհայմը» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ և պարտվեց 2-3 հաշվով։

Վուդ Վեգհորստը 18-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, 45-րդ րոպեին Կրիստոֆ Բաումգարտլինգերը հավասարեցրեց հաշիվը, 52-րդ րոպեին Վեգհորստը դուբլ ձևակերպեց, իսկ 60-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը հաջող իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը կրկին հավասարվեց։ Այնուամենայնիվ, հյուրերին հաջողվեց հաղթանակ կորզել։ Վեգհորստը՝ 27-ամյա նիդերլանդցին, 71-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց՝ դառնալով խաղի հերոսը։

Նշենք՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, «Հոֆենհայմի» հայտացուցակում էր, բայց դաշտ դուրս չեկավ։

«Հոֆենհայմը» մնաց 33 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Վոլֆսբուրգը» 31 միավորով 9-րդն է։

 

Տուրի մյուս խաղում «Լեյպցիգը» 3-0 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ։

18-րդ րոպեին Լուկաս Կլոստերմանը բացեց հաշիվը, 39-րդ րոպեին Պատրիկ Շիկը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 46-րդ րոպեին Նորդի Մուկիելեն հաշիվը դարձրեց խոշոր։

Այսպիսով, «Լեյպցիգը» վաստակեց 45 միավոր և 2 միավորով շրջանցեց տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Բավարիային», իսկ «Վերդերը» 17 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է։

«Ֆորտունա» - Մ․ «Բորուսիա»՝ 1-4

«Աուգսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 1-1

«Պադերբորն» - «Հերտա»՝ 1-2

«Ունիոն» - «Բայեր»՝ 2-3

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000